Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Մեր ժամանակի ֆեյսբուքյան հերոսները

Մեր ժամանակի ֆեյսբուքյան հերոսները
23.01.2025 | 13:23

Ճոռթո-ճոռթո խոսելու, ճոռոմ-ճոռոմ փիլիսոփայելու, ճղճիմ-ճղճիմ ճվճվալու համար էս վիրտուալ տարածքում շատերի խելքն իրենցը չի: Փորձեք դուրս քաշել նրանց համացանցային անվնաս տարածքից, դեմ-դիմաց կանգնեցնել առաջին պատահած ծառի տակ, ու մեր ժամանակի ֆեյսբուքյան հերոսներից ոչինչ չի մնա: Ստատուսային բարություն-մարդասիրություն-հայրենասիրություն հասկացությունները նույն պահին կդադարեն իրական կարգավիճակ լինելուց, ու դիմացդ կտնկվի անտարբեր-պարապ-անգործունյա հայի այն տեսակը, որին ընդամենը բլոկ պիտի անել, ընդ որում, ո՛չ միայն վիրտուալ դաշտում:

Կանե՞նք որ:

Լիլի Մարտոյան

23. 01. 2019

Դիտվել է՝ 5584

Մեկնաբանություններ